Դասընթացների լավագույն մասնակիցներից 25 տոկոսին կտրվի անվճար սովորելու հնարավորություն, դասընթացների լավագույն մասնակիցներից 25 տոկոսին կտրվի 50% զեղչի հնարավորություն գերազանց արդյունք ցուցաբերած մասնակիցները կստանան արժանի կրթաթոշակ։
Արտոնյալ հնարավորությունները վերաբերվում են այն բոլոր ուսանողներին, որոնք տվյալ պահին չեն աշխատում։ Զեղչային համակարգից օգտվողներն ընտրվելու են ընդունելության քննության արդյունքների և հետագայում դասընթացի ընթացքում լավագույն արդյունքների ամփոփումից ելնելով։
Հաշվի են առնվելու նաև դասերին մասնակցությունն ու ակտիվությունը, ինչպես նաև տնային առաջադրանքների պարտաճանաչ կատարումն ու որակը։
Հոկտեմբերից մեկնարկում է C++ վարպետության դասընթացը։ Ամբողջական տևողությունը 6-8 ամիս է՝ կախված ընթացիկ արդյունքներից: Ուսումնական գործընթացը բաղկացած է 3 մասից՝ տեսական և գործնական դասեր, տնային աշխատանքներ: Դասերն անցկացվելու են առկա տարբերակով՝ Երևանի Պետական Համալսարանի լսարաններում՝ շաբաթական 2 անգամ: Ընդունելությունը գրավոր քննության միջոցով:
Ծրագրի արժեքը մեկ ամսվա համար 50.000 դրամ է: ԲՈՒՀ-երի ուսանողները կարող են դիմել կրթաթոշակի համար: Լավագույն ուսանողներին կտրամադրվի կրթաթոշակ:
C++-ի հիմնական իմացությունը պարտադիր է:
Հոկտեմբերից սկսում է նոր դասընթաց՝ C++ դասեր զրոյից։ Ամբողջական տևողությունը 6-8 ամիս է՝ կախված ընթացիկ արդյունքներից: Ուսումնական գործընթացը բաղկացած է 3 մասից՝ տեսական և գործնական դասեր, տնային աշխատանքներ: Դասերն անցկացվելու են առկա տարբերակով՝ Երևանի Պետական Համալսարանի լսարաններում՝ շաբաթական 2 անգամ: Ընդունելությունը գրավոր քննության միջոցով:
Ծրագրի արժեքը մեկ ամսվա համար 50.000 դրամ է: ԲՈՒՀ-երի ուսանողները կարող են դիմել կրթաթոշակի համար: Լավագույն ուսանողներին կտրամադրվի կրթաթոշակ:
Հոկտեմբերի 1-ից կմեկնարկի "Համակարգային ծրագավորման հիմունքների" խմբակը Ֆիզմաթի 9-12 դասարանի երեխաների համար։ Ծրագիրը բաղկացած է ծրագրավորման և մաթեմատիկական կուրսերից, որոնք կանցկացվեն զուգահեռ:
Ուսումնական գործընթացը բաղկացած է 3 մասից՝ տեսական և գործնական դասեր, տնային աշխատանքներ: Դասերն անցկացվելու են Ֆիզմաթ դպրոցում՝ շաբաթական 2 անգամ:
1 ամսվա արժեքն է 8000 դրամ:
MutEx School-ը օգոստոսի 1ից 7ը պլանավորում է անցկացնել GenerationIT անունը կրող ամառային ճամբար Ֆիզմաթ դպրոցի Աշակերտական Խորհուրդի և «Ֆիզմաթ» կամավորական միությանը հետ համատեղ, որի նպատակն է Արցախի և Հայաստանի բոլոր մարզերի աշակերտներին ծանոթացնել համակարգային ծրագրավորման հիմունքներին և դրա մաթեմատիկական կողմին։ Մանրամասները ինչպես նաև ճամբարին վերաբերող նյութերը կարող եք գտնել Ճամբարի էջում։
MutEx School-ը հունիսի 4-ին անցկացրեց Համակարգային Ծրագրավորման Կոնֆերանս անունը կրող միջոցառումը, որի նպատակն էր հանրայնացնել համակարգային ծրագրավորումը Հայաստանում։ Կոնֆերանսին մասնակցեցին խոսնակներ Intel, Arm, Siemens EDA, AMD, System View և այլ ընկերություններից։ Մանրամասները ինչպես նաև կոնֆերանսին վերաբերող նյութերը կարող եք գտնել Կոնֆերանսի էջում։
Ապրիլի 22-27 <<Երևան էքսպո>> ցուցահանդեսյաին համալիրում կայացավ <<Կրթություն և Կարիերա 2022>> միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը, որին MutEx System Programming School-ը մասնակցում էր երկրորդ անգամ։ Միավորվելով մեկ նպատակի շուրջ՝ 80 կրթական հաստատություններ ներկյացրին իրենց ծրագրերը։ Դպրոցը ներկայացավ իր ողջ թիմով, հետաքրքիր զրույց ունեցանք մասնակցիների հետ, փորձեցինք հասկանալ, թե ինչ է համակարգային ծրագրավորումը, ինչով է կարևոր ֆունդամենտալ գիտելիքը։
Երիտասարդության շրջանում նկատեցինք գիտելիք ստանալու հանդեպ սեր և մեծ աշխատասիրություն։ Հավատարիմ մնալով մեր գաղափարին՝ շարունակելու ենք մրցունակ մասնագետներ պատրաստել աշխատաշուկայի համար և ծառայեցնել ի շահ մեր երկրի:
MutEx School-ը հունիսի 4-ին պլանավորում է անցկացնել կոնֆերանս, որի նպատակն է քննարկել համակարգային ծրագրավորմանը վերաբերող հարցեր։ Կոնֆերանսին մասնակցելու են խոսնակներ Intel, Arm, System View և այլ ընկերություններից։
Դպրոցը կրել է ծրագրավորման հայրերից մեկի՝ Ալան Թյուրինգի անունը, ով հանդիսանում է մաթեմատիկոս, տրամաբան, առաջին էլեկտրոնային հաշվիչ մեքենայի ստեղծողը, առաջին ծրագրավորողը և ծրագրավորման փիլիսոփայության հիմնադիրը։
Դպրոցը հիմնադրվել է 2019թ՝ որպես որակյալ, պրակտիկ գիտելիքի այլընտրանքային աղբյուր և մինչ օրս շարունակում է իր գործունեությունը։ Այս տարիների ընթացքում դպրոցում կրթություն են ստացել հարյուրավոր ուսանողներ։
Դպրոցում հատուկ կարևորվում են ֆունդամենտալ պրակտիկ գիտելիքը և ծրագրավորման փիլիսոփայությունը։ Միայն այս երկուսի լիարժեք և հավասարակշռված միավորումը կարող է տալ սպասվող արդյունքը՝ պատրաստել լավ ծրագրավորող։
2022 թ․ ապրիլ ամսից MutEx դպրոցում մեկնարկել է Compiler Level Up դասընթացը, որը վարում է Արեգ Մելիք-Ադամյանը։ Դասընթացը նախատեսված է դասավանդող մասնագետների համար։ Այն հիանալի հնարավորություն է դասավանդողների համար խորացնելու իրենց գիտելիքները փորձառու մասնագետի օգնությամբ։
«Programming via OS»-ի հեղինակը Ալան Թյուրինգի ծրագրավորման փիլիսոփայության դպրոցի հիմնադիր Վահրամ Մարտիրոսյանն է։ Այս գիրքը կոչված է օգնելու ծրագրավորողներին, ովքեր արդեն ունեն փորձ, բայց կարծում են, որ իրենց մանրամասն, հիմնարար գիտելիքների կարիք ունեն:
Գիրքը կարդալիս կարելի է տեսնել հեղինակի 18 տարվա փորձը։
Փետրվարին մեկնարկել է C++ Masterclass դասընթացը։ Այն նախատեսված է C++-ի և ծրագրավորման բազիսային գիտելիքներ ունեցողների համար։ Դասընթացը տևելու է 6 ամիս․ այն ամբողջովին անվճար է՝ մեր գործընկերենրի շնորհիվ։
Որոշ ժամանակ անց կունենանք նոր բաց գրանցում։