C# Ծրագրավորում ծրագիրը բաղկացած է մի քանի փոխկապակցված դասընթացներից, որոնք ձեզ թույլ կտան ձևավորել լուրջ մասնագիտական հմտություններ։ Մեր շրջանավարտները ձեռք կբերեն .Net web backend (ASP.NET core) ծագրավորման հմտություններ C# լեզվով և MS SQL Server տվյալների բազայի կիրառմամբ։ Ծրագիրը ներառում է ծրագրային ապահովման ճարտարապետության և իրական նախագծի իրականացման դասընթաց, որը մեր շրջանավարտներին կպատրաստի իրական կյանքին։
C# ծրագրավորում ծրագիրը ներառում է հետևյալ դասընթացները․
C#.Core - C# ծրագրավորման հիմնարար դասընթաց։ Ներառում է լեզվի քերականությունը և հիմնական գաղափարները, ինչպիսիք են OOP, lambdas, reflection և այլն։
C#.Web - Ցանցային և վեբ տեխնոլոգիաները C# լեզվում։ ReSTful սերվիսների մշակում ASP.NET core տեխնոլոգիայով։
C#.DB - Տվյալներ բազաներ, SQL լեզու և տվյալների հետ աշխատանքը C# լեզվով, ADO.NET տեխնոլոգիա։
Նախագիծ - Ծրագրային ճարտարապետություն (Clean architecture, SOLID principles, և այլն) և աշխատանք իրական նախագծի վրա։
Ուշադրություն։ Դուք կարող եք ընտրել նշված դասընթացներից միայն նրանք, որոնք առավել նպատակահարմար են ձեր մասնագիտական զարգացման համար։
Դասընթացները կազմակերպվում են online տարբերակով՝ Google Meet համակարգի կիրառմամբ։
Ամենօրյա կոմունիկացիայի, հանձնարարությունների և հետադարձ կապի համար կիրառելու ենք Google Classroom համակարգը։ Դրանից օգտվելու համար անհրաժեշտ կլինի ունենալ Google account ։
Դասընթացները իրականացվելու են Երևանյան ժամանակով երեկոյան ժամերին (GMT +4)։
Դասերը կարող են մատուցվել հայերեն, ռուսերեն կամ անգլերեն լեզուներով։
Կատարված հանձնարարությունները և նախագծի իրականացումը պետք է իրականացվեն GitHub համակարգով։ Անհրաժեշտ է ունենալ գործող GitHub հաշիվ՝ դասընթացին լիարժեք մասնակցելու համար։
Տևողություն՝
C#.Core - 2 ամիս, շաբաթական 2 դաս,
C#.Web - 1 ամիս, շաբաթական 2 դաս,
C#.DB - 1 ամիս, շաբաթական 2 դաս,
Նախագիծ - 1 ամիս, շաբաթական 2 դաս + 2 ամիս նախագծի իրականացում և վերահսկողություն։
Արժեքը՝ 50000 դրամ 8 դասի համար։
Փորձաշրջան՝ առաջին շաբաթ։
Սկիզբը՝ C#.Core - մայիսի 15 2026թ.։ Հաջորդ դասընթացները կսկսվեն նախորդի ավարտից հետո։