Պրակտիկ ծրագրավորման գիտելիքների վրա հիմնված առցանց դասընթաց C++ ծրագրավորման վերաբերյալ, որը ներառում է տարբեր առարկաների լայն շրջանակ, ներառյալ ծրագրավորման մաթեմատիկական հիմունքերը, զուգահեռ և ցանցային ծրագրավորումը, օպերացիոն համակարգերը և ճարտարապետությունը: Դասընթացի կենտրոնական գաղափարն է high-performance computing-ը, որը կարելի է թարգմանել որպես զուգահեռ ծրագրավորում, կամ արագագործ ծրագրավորում։ Դասընթացի ընթացքում հատուկ ուշադրություն կհրավիրվի յուրաքանչյուր թեմայում արագագործության հարցին, կմշակվեն զուգահեռ ալգորիթմներ։
MutEx համակարգային ծրագրավորման դպրոցը հայտնում է հերթական ծրագրի մեկնարկի մասին՝ C++ Masterclass : High-performance computing program:
Մեր հիմնական նպատակն է ծրագրի շրջանակներում մասնակիցներին տալ C++-ի հիմնարար գիտելիքներ, որոնք էլ ապահովելու են հետագա մասնագիտական աճը: Հատուկ շեշտադրում է արվելու զուգահեռ ծրագրավորման վրա, քանի որ այն հանդիսանում է ժամանակակից ՏՏ ոլորտի հիմնական շարժիչ ուժը։
Ծրագիրը բաղկացած է ծրագրավորման և մաթեմատիկական նյութերից, որոնք կարող են նաև զուգահեռ անցկացվել: Ամբողջական տևողությունը 6-8 ամիս է՝ կախված ընթացիկ արդյունքներից:
Դասընթացի բովանդակությանն առավել մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ։
Դասընթացի հակիրճ բովանդակությունն այստեղ՝
Mathematical foundations of programming
Hardware overview
x86/ARM Architecture
x86/ARM Assembly language
Operating systems
Advanced C++ programming
POSIX programming
Network programming
Web programming fundamentals
Parallel programming
Octal and binary arithmetics, Boolean algebra, algorithms, math logic.
Computer architecture, devices (CPU, memory bus, RAM, chipset, timer, I/O devices, etc.).
CPU registers, interrupts, modes, memory segments.
Commands, procedures, stack.
Architecture, processes, threads, synchronization, FS, memory management, I/O.
Deep exploration of main concepts.
Shell, compiler, makefiles, working with files, processes, threads, IPC tools
Network and Internet, protocols, routing, DNS, sockets.
HTTP protocol, general web concepts, Web API, ReSTful services.
Threads vs. Processes, Open MPI, OpenCL.
Ուսումնական գործընթացը բաղկացած է 3 մասից՝ տեսական և գործնական դասեր, տնային աշխատանքներ: Դասերն անցկացվելու են առցանց տարբերակով՝ շաբաթական 2 անգամ: Հիմնական դասախոսը Վահրամ Մարտիրոսյանն է։ Օգնականները կստուգեն տնային աշխատանքներն ու կապահովեն հետադարձ կապը:
Թեկնածուների նախնական գիտելիքի մակարդակը ստուգելու համար կանցկացվի գրավոր քննություն և/կամ հարցազրույց: Թիրախային լսարանը՝ ավագ դպրոցի աշակերտներ, ԲՈՒՀերի ուսանողներ և ՏՏ ընկերությունների աշխատակիցներ՝ մինչև 5 տարվա աշխատանքային փորձով։
Ինչ կտա դասընթացը տարբեր թիրախային խմբերի ներկայացուցիչներին․
Ավագ դպրոցի աշակերտներին՝ հիմնարար գիտելիք համակարգչային գիտության և բուն ծրագրավորման մասին, C++ լեզվի գիտելիք։
ԲՈՒՀերի ուսանողներին՝ տեխնիկական ֆակուլտետների ուսանողներին կօգնի ամբողջականացնել իրենց գիտելիքը, խորանալ համակարգչային գիտության մեջ, ձեռք բերել մրցակցային առավելություն աշխատաշուկայում։
ՏՏ ընկերությունների աշխատակիցներին՝ կօգնի զարգանալ որպես մասնագետ, ձեռք բերել օպտիմալ և բարձր արդյունավետությամբ ծրագրավորման հմտություններ, տիրապետել համակարգային և համակարգչային ճարտարապետության հմտություններին։
Դասընթացի արժեքը 8 դասի համար 50.000 դրամ է։
C++ լեզվին չտիրապետողները կարո՞ղ են մասնակցել։
Այո։ Դասընթացը սկսելու ենք զրոյական մակարդակից.
Ի՞նչ արժե դասընթացը։
Դասընթացի արժեքը 8 դասի համար 50.000 դրամ է։
Ովքե՞ր կարող են մասնակցել։
Ավագ դպրոցի աշակերտներ, ԲՈՒՀերի ուսանողներ և ՏՏ ընկերությունների աշխատակիցներ՝ մինչև 5 տարվա աշխատանքային փորձով։