System Programming Conference-ն արդեն իրականություն է MutEx School-ի նախաձեռնությամբ, որի նպատակն է ավելի հանրայնացնել համակարգային ծրագրավորման գաղափարը և նրա դերը հայկական ՏՏ ոլորտի ապագայի վրա ծրագրավորողների և այն ուսանողների մոտ, ովքեր արդեն ընտրել կամ պատրաստվում են ընտրել տեխնիկական ֆակուլտետներում կրթությունը։

Կոնֆերանսը մեկ տեղում էր հավաքել Հայաստանի և արտասահմանյան առաջատար ընկերությունների մասնագետներին, ովքեր ելույթների և ամփոփիչ հարցուպատասխանի միջոցով մասնակիցների հետ կիսվեցին համակարգային ծրագրավորման իրենց տեսլականով ու գիտելիքներով հետևյալ թեմաների շուրջ 

• Կոմպիլյատորներ և կոմպիլյատորային տեխնոլոգիաներ

• Պրոցեսորների նախագծում և իրականացում

• Օպերացիոն համակարգեր

• Համակարգային ծրագրավորման այլ բաժիններ

• C++ ծրագրավորում

System Programming Conference -ի ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան ավելի լավ ծանոթանալ կոնֆերանսի գործընկերների գործունեությանն ու վերջիններիս մոտ ներկա պահին թափուր աշխատատեղերին։