Համակարգային ծրագրավորման ճամբար
Համակարգային ծրագրավորման ճամբար
Ֆիզմաթ դպրոցի Աշակերտական Խորհուրդը և «Ֆիզմաթ» կամավորական միությունը MutEx համակարգային ծրագրավորման դպրոցի հետ համատեղ ջանքերով կազմակերպում է #GenerationIT անվճար ճամբարը: Լինելով իր տեսակով առաջինը Հայաստանում` ճամբարը հնարավորություն կտա Արցախի և Հայաստանի բոլոր մարզերի աշակերտներին ծանոթանալու համակարգային ծրագրավորման հիմունքներին և դրա մաթեմատիկական կողմին:
Ճամբարին կարող են մասնակցել 6-րդ և ավելի բարձր դասարանների այն աշակերտները, ովքեր`
- հետաքրքրված են մաթեմատիկայով,
- ապագայում նպատակ ունեն ընտրելու IT ոլորտը,
- պատրաստ են սովորել և ժամանակ տրամադրել իրենց հետաքրքրող առարկաներին:
Ճամբարը տեղի կունենա Ֆիզմաթ դպրոցում 2022թ․-ի օգոստոսի 1-ից 7-ն ընկած ժամանակահատվածում` ժամը 10:00-13:30 (ՀՀ մարզերից և Արցախի հանրապետությունից մասնակիցներին կտրվի հնարավորություն դասապրոցեսին միանալ օնլայն ձևաչափով): Դիմելու վերջնաժամկետն է 2022թ․-ի հուլիսի 26-ը:
Ուշադրություն։ Ճամբարը չի հոգում կեցության և սննդի ծախսերը։
Լսարան՝
6-րդ և ավելի բարձր դասարանների աշակերտներ: Տեղերը սահմանափակ են։
Երբ`
1-7 օգոստոսի, 2022 թ․
Որտեղ`
Արտաշես Շահինյանի անվան Ֆիզմաթ դպրոց
Ձևաչափ`
Оրական 2 դաս
Մասնակցության տեսակը՝
Հիբրիդային
Վճարը՝
Անվճար
Ուսուցիչներ և մենթորներ՝
«Ֆիզմաթ» կամավորական միությունը և MutEx համակարգային ծրագրավորման դպրոցի դասախոսական կազմ։
Ընդունելության քննությունը հաղթահարած աշակերտների ցանկը կարող եք գտնել այստեղ։
Բովանդակություն
2-ական, 8-ական, 16-ական համակարգեր,
բուլյան հանրահաշիվ,
բազմությունների հետ աշխատանք,
ֆունկցիոնալ տարրեր,
ֆունկցիոնալ տարրերի սխեմաներ,
պրոցեսորի աշխատանքի սկզբունքներ։
Վերոհիշյալի գիտելիքի առկայության դեպքում C++ լեզվով ծրագրավորման հիմունքներ և C++-ի գիտելիքների բարելավում։