Հայկական KRISP ընկերությունը մշակում է աղմուկը վերացնող տեխնոլոգիա։ Այն գործում է Deep Neural Networks ցանցի միջոցով, հիմնված է արհեստական բանականության և մեքենայական ուսուցման մեթոդների վրա։ Forbes-ը համկարգը որակել է՝ որպես աշխարհի լավագույն նորարական տեխնոլոգիա, որն աշխատում է Deep Neural Networks-ով։
Կայքէջի հղումը՝ www.krisp.ai
OMD Armenia-ն ԱՄՆ-ում գործող OneMarketData ընկերության հայաստանյան մասնաճյուղն է, որը հանդիսանում է տվյալների համապարփակ կառավարման համակարգերի, շուկայական տվյալների պահպանման, վերլուծության և իրադարձությունների մշակման համալիր լուծումների առաջատար մատակարար:
Ընկերությունը հիմնադրվել է 2005 թվականին, իսկ 2 տարի անց գրասենյակ է բացել Հայաստանում։ Ներկայումս Երևանի գրասենյակում աշխատում է ավելի քան 70 մասնագետ։
Կայքէջի հղումը՝ www.onetick.com
Fimetech-ը արհեստական բանականության, մեքենայացված ուսուցման, կոմպիլյատորների, պատկերների ճանաչման ու ռոբոտիկայի ոլորտում մասնագիտացած ընկերություն է։ Հիմնադրվել է 2010թ․ Գոռ Վարդանյանին կողմից; ԱՄՆ-ի, Գերմանիայի, Իտալիայի, արաբական մի շարք երկրների համար երկու տասնյակից ավել հաջողված գործարքներ է իրականացրել, ստեղծել է սեփական հաջող նախագծերը, սկիզբ է դրել սեփական ստարտափներին։
Կայքէջի հղումը՝ www.fimetech.com
Ալան Թյուրինգի դպրոցը արդյունավետ գործունեություն է ծավալում նաև ԵՊՀ-ի հետ՝ ի շահ մեր ուսանողների և երկրի։
1920 թվականի հունվարի 31-ին Ալեքսանդրապոլի առևտրային դպրոցի շենքում մեծ շուքով կատարվել է Հայաստանի համալսարանի բացման հանդիսավոր արարողությունը։ Մինչ օրս Մայր բուհը տվել է 100 հազարից ավելի շրջանավարտ։ Բարձր որակավորում ունեցող գիտնականների շնորհիվ բուհում իրականացվում են ժամանակակից գիտության տարբեր ճյուղերին առնչվող հիմնարար և կիրառական կարևոր հետազոտություններ։
Կայքէջի հղումը՝ www.ysu.am
Երևանի Պետական Համալսարանին առընթեր Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցը հիմնադրվել է 1965թ. ակադեմիկոս Ա.Շահինյանի անմիջական նախաձեռնությամբ:
Դպրոցը, լինելով իր տեսակի և որակի մեջ միակը հանրապետությունում, մոտ 50 տարի հավատարիմ է իր առաքելությանը:
14-01-2015թ. տեղի է ունեցել ՀՀ դպրոցների ազգային վարկանիշավորման համակարգի 2014 թվականի արդյունքների ամփոփում, որի արդյունքում Ֆիզմաթ դպրոցը Հայաստանի Լավագույն դպրոցների եռյակում գրավել է առաջին պատվավոր տեղը:
Կայքէջի հղումը՝ www.physmath.am